Թուրքիայում քաոսը խորը արմատներ է գցում․ Զինված խմբավորումները ժամ առ ժամ ավելանում են

Թուրքիայում քաոսը խորը արմատներ է գցում։

Ինչպես երեկ հայտնեց Էրդողանը, երկրաշարժի գոտում ջրամատակարարումը խնդիր է դարձել, բայց ոչ միայն դա։

Խնդիր է նաև սնունդը, տաք հագուստը։

Հենց սնունդի և հագուստի համար մարդիկ խմբերով զինված հարձակվում են տեղական անվտանգության ուժերի վրա, որոնք ժամանել են այլ նահանգներից և ապահովված են լավագույն պայմաններով։

Զինված խմբավորումները ժամ առ ժամ ավելանում են։ Երկրաշարժի գոտուց հեռանում են ազգությամբ թուրքերը, քանի որ մեծ ռիսկ են տեսնում առանց ոստիկանության, ժանդարմերայի մնալ այդ նահանգներում։

Չնայած այն բանին, որ հաջողվում է որոշ խմբերի բռնել և զինաթափել, սակայն դրան զուգահեռ կայծակնային արագությամբ նորերն են ձևավորվում։

Էրդողանը երեկ հավաստիացրեց, որ Սիրիայից Թուրքիայի տարածք ոչ մեկ չի մտնում, բայց լուրեր են տարածվում, որ զենքի , գումարի հայթայթման համար երկրաշարժի գոտի մեծաքանակ սահմանախախտեր են հայտնվել երկրաշարժի գոտի։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից