Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է։ Այդ մասին նա գրել է «Թվիթերում»։

«Սա պատմական այց է կարիքավոր հարևանին աջակցելու որոշումից հետո: Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- գրել Կլաարը։

Հիշեցնենք, որ այսօր Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը կմեկնեն Թուրքիա: