Միրզոյանը և Ռուբինյանը մեկնում են Թուրքիա, տեսակցելու են հայկական փրկարարական ջոկատին

ԱԺ նախագահի տեղակալ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա։

«Արարատ Միրզոյանի հետ մեկնում եմ Անկարա և Ադիյաման, հանդիպելու ենք Մևլութ Չավուշօղլուի հետ, տեսակցելու հայկական փրկարարական ջոկատին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ռուբինյանը: