Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում քիչ առաջ քննարկում է ունեցել կուսակիցների հետ

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում քիչ առաջ հանդիպում է ունեցել կուսակիցների հետ, պատգամավորները ներկա չեն եղել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։

Թե ինչ է քննարկել նա կուսակցության գրասենյակում, հայտնի չէ:

Քննարկումը տեւել է մոտ մեկ ժամ:

NEWS.am –ի հարցին, թե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ինչ առաջարկներ է փոխանցել, Փաշինյանը չի պատասխանել, արագ նստել է մեքենան եւ հեռացել է: