Երկրաշարժից տուժած 12 հազար սիրիացիներ վերաբնակեցվել են իրանական ճամբարներում

Սիրիայի Հալեպում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Հալեպում երկրաշարժից տուժած 12 000 սիրիացիներ տեղավորվել են այս քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ստեղծված 9 ճամբարներում։

Հալեպում Իրանի գլխավոր հյուպատոս Սալման Նավաբ Նուրին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում նշել է, որ Սիրիայի կառավարության և Հալեպում երկրաշարժից տուժածներին օգնող երկրների կողմից ստեղծվել են 172 բնակեցման կենտրոններ և  այդ կենտրոններում բնակեցվել են երկրաշարժից տուժած 180 հազար սիրիացիներ:

Իրանցի դիվանագետը Հալեպի երկրաշարժից տուժած շրջաններում փլատակների մաքրման աշխատանքների մասին ասել է. «Հալեպում ավարտվել է բոլոր 56 ավերված շենքերի փլատակների մաքրման աշխատանքը»:

Փետրվարի 6-ի առավոտյան, 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեծապես տուժել են այդ երկրի հինգ նահանգներ և մեծ թվով մարդիկ են զոհվել:

Հալեպում երկրաշարժի հետևանքով կա 500 զոհ և 750 վիրավոր: