Մոլդովան երեք ժամ փակ է պահել իր օդային տարածքը

Մոլդովայի Հանրապետությունը ժամանակավորապես փակել էր իր օդային տարածքը, տեղական ժամանակով մինչև ժամը 16:00-ը: Air Moldova ընկերությունը այդ մասին հայտարարություն էր տարածել։

Հաղորդվել է, որ միջոցները ձեռնարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով։

«Հարգելի՛ ուղևորներ, այս պահին Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը փակ է, սպասում ենք թռիչքների վերսկսմանը։ Այսօրվա ժամանակացույցը փոփոխությունների կենթարկվի։ Նրանք, ովքեր այսօր գտնվում են օդանավակայանում, ինքնաթիռում կամ պատրաստվում են մեկնել, հանգստություն պահպանեք և հետևեք օդանավակայանի տեղեկատվական վահանակներին»,-ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ Telegram Moldova Liberă ալիքը հայտնել  է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Քիշնևում անօդաչու թռչող սարք է նկատվել, որը ենթադրաբար թռել է Ուկրաինայից։