Արմեն Գրիգորյան, էդ մանդատը ձեզ ո՞վ է տվել

«Համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը, արձագանքելով ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.

«Արմեն Գրիգորյան, էդ որ էդպես վստահ տոնով ասում ես, թե «խաղաղության» պայմանագրում ֆիքսվում են «տեսանելի մեխանիզմներ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների համար», էդ մանդատը ձեզ ո՞վ է տվել․ Արցախի՞ ժողովուրդը, թե՞ ՀՀ ժողովուրդը․․․ ո՞ւմ եք դուք ներկայացնում։
Արցախի Հանրապետության քաղաքացին քեզ տվե՞լ է մանդատ, որ որոշես իր ճակատագիրը։
ՀՀ քաղաքացին քեզ տվել է՞ մանդատ, որ բանակցես ու ստորագրես մի բան, որը պակաս է նրանից, ինչ ֆիքսված է ՀՀ Անկախության հռչակագրում, 1991-ի դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության հանրաքվեի արդյունքում ու ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992-ի հուլիսի 8-ի որոշման մեջ»։