Սպիտակ տունն աշխատում է Ուկրաինային 10 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն տրամադրելու ուղղությամբ

Սպիտակ տունն աշխատում է Ուկրաինային 10 միլիարդ դոլարի բյուջետային օգնության հաստատման ուղղությամբ և պատրաստվում է հաջորդ շաբաթ հայտարարել ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով «Washington Post»-ին։

«Ջո Բայդենի վարչակազմը նաև աշխատում է Կոնգրեսի հետ՝ հաստատելու ևս 10 միլիարդ դոլարի ուղղակի բյուջետային օգնություն Ուկրաինային, սպասվում է, որ վարչակազմը հաջորդ շաբաթ կհայտարարի ռազմական օգնության ևս մեկ մեծ փաթեթի և Կրեմլի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին մոտավորապես նույն ժամանակ», – ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները ռազմական օգնության մատակարարումներով աջակցում են Կիևին, աջակցության ծրագրերի արժեքը տասնյակ միլիարդավոր դոլարներ է կազմում:

Մոսկվան, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ զենքի մատակարարումները միայն ձգձգում են հակամարտությունը, իսկ արևմտյան սպառազինությամբ տրանսպորտը դառնում է օրինական թիրախ ռուսական բանակի համար։