Իրանի նախագահ Ռաիսին ժամանել է Պեկին

Երեքշաբթի առավոտյան ԻԻՀ նախագահը ժամանել է Պեկին: Քաղաքի միջազգային օդանավակայանում Էբրահիմ Ռաիսիին դիմավորել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը։ Գրում է ParsToday-ը:

Սա ԻԻՀ նախագահի առաջին պետական այցն է Չինաստան՝ 20 տարի անց։
Եռօրյա այցի առաջին օրը նախատեսված է հանդիպում Չինաստանի նախագահի`  Սի Ծինփինի հետ: Նախատեսվում է երկու երկրների նախագահների ներկայությամբ երկկողմ համագործակցության կարևոր փաստաթղթերի ստորագրում:
Ռաիսին կհանդիպի նաև Չինաստանի վարչապետի և Ազգային կոնգրեսի նախագահի հետ: