Պուտինը պայքարում է ողջ Արևմուտքի հիմարության դեմ և հաղթում է. ԱՄՆ նախկին հետախույզ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողությամբ պաշտպանում է իր երկրի շահերը՝ չնայած կոլեկտիվ Արևմուտքի ճնշմանը, ասել է ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիթերը։

«Վլադիմիր Պուտինը շատ վառ անձնավորություն է: Նա իր ուսերին կրում է բեռ, որը չի կարող կրել ոչ մի ժամանակակից արևմտյան առաջնորդ: Նրանցից ոչ ոք չունի այն կառավարչական հմտությունները, որոնք ունի Վլադիմիր Պուտինը, նրանք նույնիսկ արժանի չեն նույն մակարդակի վրա լինելուն: Պուտինը բոլորովին այլ խաղ է խաղում: Իսկ այս տղաները ծիծաղի առարկա են և ապուշ»,- նշել է նա:

Ըստ Ռիթերի՝ Պուտինը վերցրեց մի երկիր, որը բառացիորեն ավերակների մեջ էր և այն վերածեց հզոր գերտերության։ Ռուսաստանի Դաշնության նախագահը, նշել է նա, արդյունքի հասավ, չնայած նրան խոչընդոտելու բոլոր փորձերին։

Նախկին սպան խոստովանել է, որ կցանկանար ԱՄՆ-ի գլխին տեսնել նույն բարոյական հատկանիշներով առաջնորդի, ինչպիսին Ռուսաստանի նախագահն է։

«Եթե ռուս ես, ուրեմն, կարող ես հպարտանալ քո առաջնորդով», – ասել է ամերիկացի պաշտոնաթող սպան: