Հայ փրկարարները իմ հերոսներն են, որովհետև դեռ չի սառել թուրքերի և ադրբեջանցիների կողմից խոշտանգված հայ զինվորի մարմինը․ վրացի բանաստեղծ

Վրացի բանաստեղծ, լրագրող Լևան Ցալուգելաշվիլին մեկնաբանել է հայ փրկարարների օգնությունը երկրաշարժից տուժած Թուրքիային՝ հայտարարելով․ «Թուրքերն ու ադրբեջանցիները պետք է լավ հիշեն այս լուսանկարը։ Հուսանք, որ հիշում են, և վաղը չեն հանի քրիստոնեական եկեղեցիների գմբեթները, չեն փչացնի հուշարձանները, խաչքարերն ու գերեզմանները»։

Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողությունները ստիպել են Ղարաբաղից տեղահանված հայերին գերեզմաններից փորել իրենց մահացած հարազատների ոսկորները և տանել նրանց հետ։

«Պատերազմում և տարերային աղետների հետևանքով զոհվածները միմյանցից չեն տարբերվում։ Այսօր այս հայ փրկարարները իմ թիվ մեկ հերոսներն են ողջ Կովկասում։ Վրացիները նույնպես հերոսներ են, բայց այդ մարդիկ առաջին հերոսներն են Կովկասում։ Որովհետև մինչև հիմա չի սառել թուրքերի և ադրբեջանցիների կողմից բարբարոսաբար խոշտանգված հայ զինվորի մարմինը։ Քանի որ ես իմ աչքերով տեսել և պահում եմ մի տեսանյութ, թե ինչպես են ծաղրում փոքրիկ տղային, որը դիպչում է հոր գերեզմանին: Որովհետև այդ մարդկանց սրտերում մեծ ցավ կա, և այսօր նրանք օգնում են թշնամուն, որը փորձում է ոչնչացնել նրանց ցեղասպանության օրվանից մինչև այսօր։ Որովհետև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ լիակատար լռություն էր։ Ոչ ոք չխնայեց այնտեղ սպանված երեխաներին ու ծերերին, տասնութ-տասնինը տարեկան տղաներին։  Եվ միայն այն պատճառով, որ կարծում են, որ տարածքը պատկանում է Ադրբեջանին, Ինչ անել․․․»,- գրում է Ցալուգելաշվիլին։

Նա կոչ է արել ադրբեջանցիներին և թուրքերին գնահատել հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ քարը քարի վրա չմնալու համար բավական է մեկ հրում: