Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ

Շարունակվում են ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման են դրվել ՀՀ կառավարության և վարչապետի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր։

Ըստ աղբյուրի՝ որոշումների նախագծերով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ, որոնք նախկինում գտնվել են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո։