Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում են. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքի տեղակայման մասին։

Կարո Փայլանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանից եկած փրկարարների խումբն Ադըյամանում է աշխատում։ Ովքեր ունեն հասցեներ, որտեղ փլատակներից ձայներ են լսվում, խնդրում եմ, տեղեկացրեք»։

Հիշեցնենք՝ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր,  որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացնելու փրկարարական աշխատանքներ։