Ռուսական կողմը կրկին օգտագործում է «կարգավիճակ» հասկացությունը՝ կապված ԼՂ ապագայի հետ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

««Ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչը առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»,- ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչևը ասել է «ՌԻԱ Նովոստիին»։

Ռուսական կողմը կրկին օգտագործում է «կարգավիճակ» հասկացությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ։

Հայաստանի ամորձատված արտգործնախարարության ֆոնին, որը մեթոդաբար ջրում է ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի, այլև Արցախի կարգավիճակի հարցը, դա չի կարող ակնհայտ չլինել»։