Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելության մասին
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելության մասին։
Պետության զարգացման և անվտանգության հիմքում կրթված և պատրաստված երիտասարդությունն է: Այս դժվարին շրջանում այն նոր մարտահրավերներին դիմագրավելու կարևոր գրավականներից մեկն է:
Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։
Դպրոցում ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
- Տարիքը՝ 18-ից 40 տարեկան
- Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
- Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝ Հանրապետական կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Մանրամասներն՝ այստեղ