Հատուկ դիրքորոշում ենք ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե․ Արման Թաթոյան

Հատուկ դիրքորոշում ենք ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե Հայաստանում զինծառայողների իրավունքների վերաբերյալ՝ կապված զինված ուժերի նկատմամբ վերահսկման և կարգապահության թերությունների հետ։ Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե դիրքորոշում է ներկայացրել զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության ներքին ու արտաքին մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։

Այս խնդիրների լուծումը սկզբունքային է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման համար:

Հիմնադրամը հատուկ դիրքորոշումը ներկայացրել է զինծառայողների իրավունքներին առնչվող «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման առնչությամբ:

«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը բանակի խնդիրներին վերաբերող հիմնական վճիռներից է, որը Նախարարների կոմիտեի խստացված ընթացակարգով (enhanced procedure) վերահսկողության ներքո է, և դրա կատարումը կլուծի համակարգային խնդիրներ:

Հատուկ դիրքորոշմամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերում առկա խնդիրների լուծման ու իրավախախտումների կանխարգելման վերաբերյալ:

Նպատակն է նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների արդյունավետ ներդրմանը և, հետևաբար, աջակցել Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: