Ինչո՞ւ է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը՝ կինոն, Հայաստանում դոտացիոն (տեսանյութ)

https://youtube.com/live/3jqMru4wjhY

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը և կինոպրոդյուսեր Կարեն Ծատուրյանը։

Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ՝անդրադառնալով հայկական կինոարվեստին, կինոպրոդյուսեր Կարեն Ծատուրյանը նշեց․ «Առաջին հերթին պետք է տարանջատել, տարբերակել և ճիշտ հասկանալ կինոարտադրությունը և կինեմատոգրաֆիան։ Կինոարտադրությունը պրոցես է, արտադրություն, այն պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, և դրանք կարող են կապ չունենալ կինեմատոգրաֆիայի հետ։ Դա արտադրական պրոցես է և ի վերջո տեսախցիկի համար մեկ է, թե կադրի մեջ տվյալ պերսոնաժը  ինչ է խոսում։ Այսօր կինոարտադրությունը շատ վատ վիճակի մեջ է։»

«Եթե առանց սեթևեթելու խոսենք՝ կինոյի հարյուրամյակին մենք մոտենում ենք ձեռնունայն, դատարկ ձեռքերով, մենք որևէ կինեմատոգրաֆիական ստեղծագործություն չունենք, առհասարակ, անկախությունից ի վեր կինոարտադրությունը շահութաբերության իմաստով աշխարհում լավագույն եռյակի մեջ է մտնում, իսկ մյուս շահութաբեր ոլորտները լեգալ չեն, օրինակ մարդկանց վաճառքը, զենքի վաճառքը։ Այս իմաստով մենք աշխարհի ամենաշահութաբեր ոլորտներից մեկում ունենք զրո շահութաբերություն, Հայաստանում կինոն դոտացիոն է և դրա մեղավորը կառավարման մոդելն է, որովհետև Հայաստանում կառավարման մոդելը պետական է, և պետության ձեռքում է կինոյի կառավարումը,-շեշտեց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում