Կարծում եմ՝ ժամանակն է իրեն հերոսի կոչումից զրկելու և վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը. Ալեն Սիմոնյան

«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ  իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը՝  անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերի քննարկմանը:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ հերոսի գնահատականը պետք է ժողովուրդը տա, իսկ մնացածը ուռճացված և կենացների մակարդակի հասցված հարցեր են:

Լրագրողների նկատառմանը, թե գործող իշխանությունների կողմից հերոսի կոչում ստացած Անդրանիկ Փիլոյանը ներկայում բանտում է, Սիմոնյանն ասաց․

«Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն կոչումից զրկելու և վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը և հասկանանք, թե արդյո՞ք մարդիկ, որոնց նկատմամբ դատավճիռ կլինի, իրենք պետք է շարունակեն մնալ հերոս, ես կարծում եմ, որ եթե օրինական դատավճիռ կլինի, այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»։