Թուրքիայի ընտրությունները․ իսրայելական և թուրքական գործոնը տարածաշրջանային հնարավոր բախումներում (տեսանյութ)

https://youtube.com/live/Q64UMJh4f5w

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է։

Միջազգայնագետի հետ անդրադարձ է կատարվել վերջին շրջանի աշխարհաքաղաքական գործընթացներին։ Մասնավորապես ներկայացվել է Թուրքիայում սպասվելիք ընտրությունների համապատկերին էրդողանական Թուրքիայի երերուն և խարխլուն ապագան, Արևմուտքի գործուն ազդեցությունը Թուրքիայում սպասվող ընտրությունների համատեքստում, նրա շահերն ու հեռանկարները, Ռուսաստանի դերակատարությունն այս գործընթացներում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Ինչպես նաև Իսրայելի ակտիվությունն ու ներազդեցությունը վերջին աշխարհաքաղաքական զարգացումներին, և այս ամենի արտացոլումը Հայաստանի և Արցախի հանրապետություններին առնչվող գործընթացներին։

Աննա Աբրահամյանն ընդգծեց, որ Թուրքիայում քաոս է հասունանում, և մեր խնդիրն է մաքսիմում կարողանալ օգտվել այդ քաոսից, փոխարենը մեզանում նկատվում է պրակտիկա՝ ուռճացնել թեմաներ, որոնք իրականում գործուն փոփոխություն չեն բերելու և ոչ թիրախային են, իսկ միաժամանակ մյուս երկրները անում են քայլեր, որոնք բխում են իրենց պետական շահերից․ «ցանկացած դեպքում նայում ենք Իրանին, Թուրքիային, Ռուսաստանի Դաշնությանը, անգամ Իսրայելին ներքաղաքական առումով, տեսնում ենք, որ տարածաշրջանային գեոքաղաքական փոփոխությունների տիրույթում անգամ իրենք ներսում իրականացնում են պետության շահերից բխող ինչ-ինչ ներքաղաքական հետաքրքիր փոփոխություններ։ Ոչ ոք ոչ մի երկրում ձեռքերը ծալած նստած չէ՝ ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, և ներկայացնում են հստակ իրենց օրակարգերը, մեկը մյուսին հակասող օրակարգերը, նրանք պայքարի մեջ են գտնվում։ Մեզ մոտ ինչ-որ պայքարից ամաչում են, իրենց տան մեջ կարգուկանոն չեն դնում»։

Մանրամասները՝ տեսանյութում