Ամերիկացի քաղաքական գործիչը Ռուսաստանին կոչ է արել ապազգայնացում իրականացնել Արևմտյան Ուկրաինայում
Ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ և Կենտուկիի նահանգապետի թեկնածու Ջեֆրի Յանգը կարծում է, Ռուսաստանի խնդիրներից մեկն է ապառազմականացնել և ապազգայնացնել Արևմտյան Ուկրաինան:
«Կարծում եմ՝ Ռուսաստանը ցանկանում է Արևմտյան Ուկրաինայի ապառազմականացում, ապազգայնացում և չեզոքություն»,- գրել է նա «Թվիթերում»։
Մոսկվան, նշել է Յանգը, շահագրգռված է, որ ՆԱՏՕ-ի ռազմաբազաները երբեք չտեղակայվեն այդ տարածքներում։