Բավական է խայտառակել ԵՄ-ին․ մեզ ադրբեջանական գազ պետք չէ․ ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լոուրենս Պետելը, «Թվիթերում» կիսվելով Քադրի Սիմսոնի Ադրբեջանում գազի վերաբերյալ բանակցությունների մասին գրառմամբ, կոչ է արել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Քադրի Սիմսոնին դադարել սիրաշահել բռնապետներին։

«Բավական է խայտառակել ԵՄ-ին։ Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։ Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում և մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- գրել է նա։