Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավելի զորավարժություն են նախատեսել

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել Կարսում մի շարք երկրների հետ համատեղ  անցկացվող ձմեռային զորավարժության ընթացքում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ,  թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, թե հաջողությամբ իրականացվել է համատեղ զորավարժությունը, որին մասնակցում է Ադրբեջանի 70 զինվոր և 23 զրահապատ մեքենա։

Նա շեշտել է, թե 2023 թվականին Թուրքիայի հետ համատեղ 10-ից ավելի զորավարժություն է նախատեսված իրականացնել։