Նեթանյահուն Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են Ուկրաինային
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողություններն ի վերջո օգնում են այլ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինային: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
«Երուսաղեմը Իրանի դեմ տարբեր մակարդակներում անկախ է գործում, սակայն այս գործունեությունը նաև համակարգված նպատակ ունի՝ նվազեցնելու կամ վնասելու այս իսլամական հանրապետության հնարավորությունները Իսրայելի դեմ», – ասել է նա:
«Իհարկե, դա նաև վնասում է այլ պետությունների վերաբերյալ Իրանի հնարավորություններին կամ նվազեցնում դրանք»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նա նաև հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և Իրանի միջև աճող համագործակցությամբ։
Մակրոնն ու Նեթանյահուն հանդիպել են փետրվարի 2-ին Փարիզում՝ քննարկելու Մերձավոր Արևելքում Իրանին զսպելու միջոցները։