ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարական կազմում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, Վահագն Խաչատուրյանի փետրվարի 1-ի այլ հրամանագրերով՝ Գագիկ Պողոսյանը նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ Լևոն Կասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, Սամվել Պողոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի, Բագրատ Մաթևոսյանը՝  Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոններից: