Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդակցություն է հրավիրել

Փետրվարի 1-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Քննարկվել է ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերին: