«Կալաշնիկովը» ՀԱՊԿ երկրներին զենք-զինամթերք մատակարարելու պայմանագրեր է ստորագրել

«Կալաշնիկով» կոնցեռնը նոր պայմանագրեր է ստորագրել ՀԱՊԿ երկրներին զենք ու զինամթերք մատակարարելու համար։

Կոնցեռնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագրերի իրականացումը նախատեսվում է 2023 թ.:

Ձեռնարկությունը պատրաստել է ավելի քան 10 կոմերցիոն առաջարկ՝ հիմնականում ՀԱՊԿ անդամ երկրներին զենք ու զինամթերք մատակարարելու համար: