Պատրոն Դավոն ձերբակալվել է․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ պաշտպանության նախարարությանը զենք մատակարող ընկերություններից Mosston Engineering-ի տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալվել է: Այս մասին հայտնել է փաստաբան Արմեն Հարությունյանը: Հարությունյանն այլ մանրամասների համար խնդրեց զանգահարել օրվա վերջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, արդեն քննվել է Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը։

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ կալանավորման վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է Գալստյանը ձերբակալվել։