Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ. Ադամ Շիֆ

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Շոկ էր տեսնել հայերի հանդեպ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը:

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ: Համայնքը կարիք ունի աջակցության, այլ ոչ թե ատելության»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Շիֆը:

Հիշեցնենք՝ Բևերլի Հիլզի շրջակայքում հայտնաբերվել է հակահայկական բովանդակության ավելի քան 10 թռուցիկ:

Ատելությամբ լցված թռուցիկները Բևեռլի Հիլզում հայտնվել են Արցախի շրջափակման դեմ իրականացված ցույցերից հետո:

Սյուներին փակցված թռուցիկներում խրախուսվում է «հայերին աշխարհի քարտեզից ջնջելու» քաղաքականությունը։

«Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել = 4 եղբայր, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզից. Իշալլահ»,- գրված է թռուցիկում: