Մեդվեդչուկը խոսել է Ուկրաինայում բրիտանական ազդեցության մասին

Քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը վստահ է, որ Մեծ Բրիտանիայի ազդեցությունն Ուկրաինայում ավելի ուժեղ է, քան ԱՄՆ-ի և, ընդհանրապես, ողջ Արևմուտքի։

«Հաշվի առնելով 2019 թվականից ի վեր կատարվածի վերլուծությունը, հատկապես Մեծ Բրիտանիա նրա (Վլադիմիր Զելենսկի – խմբ.) այցից հետո, վստահ եմ, որ Բրիտանիայի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի: Հենց Մեծ Բրիտանիան էր, որ գրավեց Ուկրաինայի կառավարման մեջ այս ազդեցության լծակները, և շատ լուրջ սեգմենտ է զբաղեցնում արտաքին կառավարման հարցերում»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում։