Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան

Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան:

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Նշվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում են սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, ինչպես նաև հույս են հայտնել, որ ապագայում ակտիվ համագործակցություն կլինի տարբեր ոլորտներում:

Գեորգի Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի անդամ, պարգևատրվել է «Փայլի» նախագահական շքանշանով: Հեղինակ է մենագրությունների և գիտական հոդվածների: