ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են աուդիտ անցկացնել Ուկրաինային փոխանցված «յուրաքանչյուր դոլարի» համար

Միացյալ Նահանգները պետք է աուդիտ անցկացնի Ուկրաինային հատկացվող բոլոր միջոցները՝ կոռուպցիայի մեջ ներգրավված ուկրաինացի պաշտոնյաների հրաժարականների ալիքի ֆոնին, ասել է հանրապետական ​​կոնգրեսական Լորեն Բոբերտը։

«Մեզ շտապ անհրաժեշտ է Ջո Բայդենի կողմից Ուկրաինա ուղարկված յուրաքանչյուր դոլարի ամբողջական աուդիտ»,-գրել է նա «Թվիթերում»:

Ամերիկացի քաղաքական գործիչը իր էջում տեղադրել է նաև NBC News պորտալի լուրը Ուկրաինայում իրականացվող հակակոռուպցիոն հետաքննության մանրամասների մասին։