Պետական բարձր մակարդակով հուսալքության, հանձնվելու, պարտվելու թեզեր են գեներացվում (տեսանյութ)
Ալիևն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է իրենք որոշեն, թե որտեղով է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը։ Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։ «Փաստացի նա ագրեսիայի քայլեր է իրականացնում մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ և բացի նրանից, որ մենք արդեն, ըստ պաշտոնական տեղեկատվության, 140 քառակուսի կիլոմետր տարածք ենք կորցրել, նա շատ ավելիին է հավակնում։ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, թե իրենք այնպես են անելու, որ իրենց ուզած տեղով անցնի Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Դա նշանակում է՝ իրենց միջնաժամկետ ու վերջնաժամկետ նպատակն է Սոթք- Խոզնավար տարածքում իրենց բարենպաստ դիրքերը պլացդարմ դարձնեն հետագա առաջխաղացման համար դեպի Հայաստանի մարզեր, քաղաքներ»,- ասաց ռազմական փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում