Արցախի իշխանությունները պետք է կազմակերպեն Հայաստանի մտահոգ հանրության գործողությունները (տեսանյութ)

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ռազմական փորձագետն անդրադարձավ Արցախում ստեղծված վիճակին՝ արձանագրելով, որ 40 օրից ավելի է Արցախում հումանիտար ճգնաճամ է, և ճգնաժամը օրեցօր խորանում է։

Նա նշեց՝ թեև Արցախի իշխանությունները գիտակցում են, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են այդ պետությունից, հստակ և ուղղորդված աշխատանք չեն իրականացնում Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկվելու գործընթացը կանխելու համար։ Հայաստանի հասարակությունն էլ չգիտի, թե ինչով կարող է օգնել Արցախին։ Նրա համոզմամբ՝ Արցախի իշխանությունները պետք է ուղղորդեն մեզ մեր գործողություններում, մեր անելիքները կազմակերպեն։

Մանրամասները՝ տեսանյութում