Անհրաժեշտ է լիարեժք վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Հունվարի 20-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և շնորհավորեց վերջինիս նշանակման կապակցությամբ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ գործերի ժամանակավոր հավատարմատար Լեյթինենը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Նա ընդգծեց միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատեց մեր աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։