Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել․ Կլաարը կրկին Երևանում է

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Երևանում է։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառմամբ։

«Վերադարձա Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: ԵՄ նպատակը մնում է Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորումը»,- գրել է նա։