Բայրամովը հայտարարել է, թե «պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների շուտափույթ հանդիպել»

Բաքուն պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը: Հայտարարել է թշնամական երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

«Վերջին օրերին մենք տեսնում ենք «մանիպուլյատիվ» (չակերտները՝ խմբ․ ) քաղաքականություն Հայաստանի կողմից, հորդորում ենք խուսափել սխալ դիրքորոշումից։ «Խաղաղության օրակարգի» (չակերտները՝ խմբ․) խթանումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նա անդրադարձել է նաև Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպումից Հայաստանի հրաժարմանը։
«Հայաստանը մոսկովյան հանդիպման նախօրեին հրաժարվեց մասնակցել, դա նույնպես հանգեցրեց բանակցային գործընթացի փակուղու», -ասել է Բայրամովը: