Ադրբեջանը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

ԱՀ օպերատիվ շտաբը տեղեկացնում է․

«Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով   գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով։

Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:

Բնակչությանը հորդորում ենք  լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները»։