Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք․ Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի  ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3 վիրավորի պատճառ է դարձել:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների  և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հղում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և զոհվածների հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը ՝մաղթելով ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք:

Աստված զորավիգ համայն հայությանը»,-նշել է նա: