Մենք ցանկանում ենք վերականգնել երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Նեդ Փրայս

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը և ԱՄՆ պաշտոնյաների ներգրավվածությանը։

Փրայսը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ առավել օգտակար է: Իսկ անցած տարեվերջին մի քանի հանդիպումներ եղան, որոնք քարտուղար Բլինքենը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք դա արեցինք Բլեր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին ժամանակներս մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:

Մենք ցանկանում վերականգնել կառուցողական երկխոսությունը, պատրաստ ենք երկկողմ համագործակցության։ Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ և նրանց ու ԵԱՀԿ-ի միջոցով կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»։

Փրայսը նաև հավելել է, որ երկկողմ հանդիպման անցկացումը երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով՝ կողմերի որոշելիքն է։