Դավոսի «տնտեսական» ֆորումում կոլեկտիվ արևմուտքը աշխարհին գուժեց 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը (տեսանյութ)

Դավոսի «տնտեսական» ֆորումում, Քիսինջերի գլխավորությամբ [և Կլաուս Շվաբի ու Սորոսի բացակայությամբ, նաև ՌԴ և Չինաստանի պատվիրակությունների բացակայությամբ], կոլեկտիվ արևմուտքը՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ ու անթաքույց ուղղորդմամբ, աշխարհին գուժեց 3-րդ՝ [հիբրիդային] համաշխարհային պատերազմի սկիզբը։

Լավրովի՝ ֆորումից հետո առաջին ելույթն էլ նույնքան բացեիբաց հայտարարությամբ, արևմուտքին այսօր առավոտյան ծանոթացրեց այն կոնտեքստին, որի շրջանակներում ՌԴ-ն ընկալում է այնտեղ արված հայտարարությունները. ինչպես Նապոլեոնն՝ ընդդեմ ցարական Ռուսաստանի, ինչպես Հիտլերն՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ը՝ ընդդեմ ՌԴ-ի, հավաքագրել են եվրոպական բոլոր պետություններին Ռուսաստանը ոչնչացնելու օրակարգի շուրջ, այդպիսով ցանկանալով տալ «վերջնական լուծում ռուսական հարցին»։

Իսկապես, 2023-ը բոլոր պարամետրերով հիշեցնում է 1939-1941թթ համաշխարհային պատերազմին ընդառաջ կատարվող պետությունների դիրքավորման փուլերը։ Ասած չինացիների՝ ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակներում։ Սա այն դեպքն է, երբ «հետաքրքիր» և «մահաբեր» բառերը հոմանիշ են։

Հ. Գ. Այսօր Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Լենինգրադի բլոկադայի ճեղքման հիշատակման 80-ամյակն է։

Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից