Կարող է գալ մի պահ, որ անգամ իշխանության փոփոխությունը ազդեցություն չունենա երկրի ճակատագրում (տեսանյութ)

LIVEnews.am-ը լուսաբանում է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ասուլիսը «Հենարան» մամուլի ակումբում։

Ասուլիսի ընթացքում կուսակցության նախագահը նշեց, որ այսօր իրականությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում այնպիսին է, որ չկան ծրագրային դրույթներ, որոնք հստակ ելքեր կառաջարկեն ստեղծված վիճակից, չկա նաև այն առաջնորդը, որին սպասում է ժողովուրդը և որի հետևից կգնա։ Հայ ժողովուրդը, ինչպես 30 կամ 300 տարի առաջ սպասում է առաջնորդների, որին կհավատա ու հարցերի լուծման բանալիները կհանձնի նրան։ Տալիս են այդ հնարավորությունը մեկ անգամ և հետո սկսում են պարզապես հետևել, թե ինչ է կատարվում։ Կան ժողովուրդներ, որ այդպես չեն։ Հարկ եղած դեպքում նրանք կարող են ամեն ամիս դուրս գալ փողոց և իշխանություն փոխել։

Մանրամասները՝ տեսանյութում