Սիրիական բանակի դասալիք սպաները Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին՝ Իրանում Ատրպատականի կենտրոն Թավրիզը գրավելու սցենարով

Իրանական «Իրան» թերթի լրագրող Մոհամմադ Մոթլաղը թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ սիրիական պատերազմի սկզբում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմավորմանը միացած սիրիական բանակի դասալիք սպաները ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին Իրանում Ատրպատականի կենտրոն Թավրիզը գրավելու սցենարով։

Բաքվի բռնապետության ՊՆ-ն թուրքական առաջնորդությամբ իրականացնում է բաշիբոզուկների՝ պարսկերենի ուսուցման և ռազմական վարժանքների միջավայրը Ատրպատականի պայմաններին նմանեցնելու գործառույթները։

 

Վարդան Ոսկանյան