ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 27-29-ը կայցելի Բաքու (Ադրբեջան) և Դուբրովնիկ (Խորվաթիա), հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
«Բաքվում պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, դրանց թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու համար ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթացը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին ԱՄՆ աջակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։