Հայերը ցեղասպանություն են ապրել ոչ հեռու անցյալում, և աշխարհը չպետք է թույլ տա, որ դա կրկնվի․ Մուրադ Իսմայիլ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է «Սինջար ակադեմիայի» նախագահի հայտարարությունը
Ազգությամբ եզդի, «Սինջար ակադեմիայի» նախագահ և համահիմնադիր, «Յազդա» միջազգային մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Մուրադ Իսմայիլի հայտարարությունը.
«Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են, քանի որ տարածաշրջանի շրջափակումը շարունակվում է: Հայերը ցեղասպանություն են ապրել ոչ հեռու անցյալում, և աշխարհը չպետք է թույլ տա, որ դա կրկնվի: Մենք նաև կոչ ենք անում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, վերջ տալ հակամարտությանը»: