Դեռ տեղին չէ․ Յաել Բրաուն-Պիվեն՝ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին

«Այսօր կարծում ենք, որ ամենից շատ  կարևոր է խաղաղ կարգավորումը և երկխոսության վերականգնումը։ Մեր բոլոր ջանքերը ուղղված են դրան»,-ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կարևոր քաղաքական հայտարարություններին զուգահեռ՝ պաշտոնական Փարիզը նաև պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր համարվող  Ալիևի նկատմամբ։

«Այսօր կարծում ենք՝ այլ ճանապարհներ կիրառելը տեղին չեն, քանի դեռ հնարավոր խաղաղության խաղաղության ու եկխոսության ճանապարհը սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն է ուղղված»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Յաել Բրաուն-Պիվեն ասաց, որ եթե համարեին այս ճանապարհը սին է, անարդյունք,  այս ճանապարհով չէին գնա։

«Մենք  այսօր շարունակում ենք հավատալ, որ կարող ենք որոշակի խաղաղ լուծում գտնել, խաղաղ լուծում կառուցել բոլորս միասին»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը։