Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ ընդհանրապես չկան․ գյուղնախարար (տեսանյութ)

Արցախում զգացվում է բոլոր տեսակի սննդամթերքների անբավարարություն։ Այս մասին ասել է Արցախի գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ժամանակ։

«Կա բոլոր մթերքների պակաս։ Որոշ տեսակներ ընդհանրապես չկան, որոշներն էլ քիչ են։ Բանջարեղեններ և մրգեր վաղուց չկան։ Ընդ որում՝ ոչ միայն շրջափակման պատճառով, այլև որովհետև շատ տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Գյուղերում կա, բայց 120 հազար մարդու չի բավականացնի»,- նշել է նախարարը։

Մեկ այլ խնդիր է վառելիքի պակասը, ինչի պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։

«Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանն անում սա։ Բայց նրանք չեն կարող ստիպել մեզ հեռանալ մեր հայրենիքից։ Մենք նույն նավակում ենք և պայքարելու ենք»,- ընդգծեց նախարարը։

Մանրամասները տեսանյութում