Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հունվարի 17-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել։

«Ես չեմ բացահայտի այն, ինչ տեղի կունենա Անվտանգության խորհրդում հունվարի 17-ին Ուկրաինայի վերաբերյալ մեր առաջարկով. թող մեր հակառակորդներն առայժմ ապրեն անտեղյակության մեջ»,- չորեքշաբթի իր թելեգրամյան ալիքում  ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Բացի այդ, ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 20-ին հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ համաձայն «Արրիա բանաձևի»՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Դոնբասի դեկտեմբերյան հրետակոծության թեմայով։

«Հետաքրքիր բանախոսներ և փաստեր են լինելու. ինչպես գիտեք, նման հանդիպումներին, ի տարբերություն Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստերի, մենք կարող ենք տեսա և ֆոտոնյութեր ցուցադրել»,- ընդգծել է նա։