Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը խոստովանել է ՈՒԶՈՒ մարտական ներուժի նվազումը

Զորքերում մեծ թվով նորակոչիկների առկայությունը բացասաբար է ազդել Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությանը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Եվ մենք՝ որպես բարոյապես հասուն հասարակություն, պետք է հասկանանք, որ մինչև վերջերս քաղաքացիական անձինք ենթարկվում են ռազմական իրողությունների թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական չափազանց բարդ փորձության»,- Մալյարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։