Փոթորկի պատճառով Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել  եղանակային ծանր պայմանների պատճառով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունվարի 9-ին հաղորդագրություն է զետեղվել Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Poweroutage.us պորտալի տեղեկություններով՝ հունվարի 9-ի առավոտյան Կալիֆորնիայում ավելի քան 120 հազար տուն  հոսանքազրկվել է: Զանգվածային հոսանքազրկման պատճառը  հորդառատ անձրևներն ու քամու ուժգնացումն են եղել: