Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ: